«Որակյալ արտադրություն Կա՛ Հայաստանում». Այս կարգախոսով է առաջնորդվում տանիքների և կառուցապատման պարագաների հայկական արտադրող և ներմուծող «Գեպոտանիք» ընկերությունը:
«Գեպոտանիք»-ի գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար զրուցել ենք ընկերության հիմնադրի՝ Վարդան Գևորգյանի հետ:
-Պրն. Գևորգյան, ի՞նչ գործունեություն է ծավալում «Գեպոտանիք»-ը, ե՞րբ են օգտվում Ձեր ընկերության ծառայություններից:
-Հիմնական գործունեությունը տանիքի գունավոր և ցինկապատ թիթեղների, մետաղական կղմինդրների, սենդվիչ պանելների, սիպ պանելների,գիպսակարտոնե պրոֆիլների, գաջե պատվածքների անկյունակների,հարթաչափերի և համալրող մասերի արտադրությունն է: Ինչպես նաև, ընկերությունը ներմուծում է ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման համար նախատեսված հումքեր, պոլիուրեթանային փրփուր: Առաջարկում ենք նաև բազմաֆունկցիոնալ, էկոնոմ արևապաշտպան ու ջերմականոնակարգող ապակիներով մետաղապլաստե և ալյումինե դռներ և պատուհաններ:
Օգտվում են այն ժամանակ, երբ ցանկանում են արագ կառուցել որակյալ, կայուն, անվտանգ, ինքատիպ ու մատչելի բնակելի և այլ շինություններ՝ նվազագույն ժամկետներում ու ծախսերով:
-«Գեպոտանիք»-ը քանի՞ տարի է գործում շուկայում:
-«Գեպոտանիք»-ը շուկայում գործում է շուրջ 15 տարի:
-Ի՞նչ առավելություններ ունի «Գեպոտանիք»-ը, ո՞րն է ընկերության հաջողության բանալին:
-Մեզ համար կարևոր է արտադրանքի որակը, ժամանակին համընթաց քայլելը: «Գեպոտանիք»-ին դիմելով մարդիկ խնայում են գումար,ժամանակ:
Աշխատանքային թիմը բարձր մակարդակով մատուցում է համալիր ծառայություններ: Ընկերությունը ազնիվ է իր հաճախորդի հանդեպ՝ երաշխավորում է արտադրվող տեսականու ճշգրիտ հաստությունները, հորդորում է գնել իրապես անհրաժեշտ որակյալ պարագաներ և պարտաճանաչ է ծառայությունների մատուցման հարցում ճիշտ նախանշված ժամկետներում, որի շնորհիվ մենք այսօր արդեն ունենք 10.000-ից ավելի երջանիկ հաճախորդ, այդ թվում ՀՀ ու ԼՂՀ պետական գերատեսչությունների շարքում՝ քաղաքաշինություն, պաշտպանության նախարարություն և այլն:
-Ովքե՞ր կարող են դիմել «Գեպոտանիք»-ին,հասանելի՞ է բոլորին:
-«Գեպոտանիք»-ին դիմում են բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կառուցում են մեկ անգամ ամբողջ կյանքի համար, ովքեր ուզում են ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որակյալ ապրանք ու բարձրակարգ ծառայություններ, ովքեր ուզում են լինել եզակի ու տարբերվող, ովքեր ցանկանում են ունենալ նորաձև, անվտանգ, երկարակյաց, պահպանության առումով քիչ ծախսատար շինություններ՝ մատչելի գներով:
-Միջազգային ո՞ր ընկերությունների հետ եք համագործակցում:
-«Գեպոտանիք»-ը Հայաստանում ռուսական հեղինակավոր RUFLEX և RUPLAST, ինչպես նաև պարսկական բարձրակարգ MAMMUT ընկերությունների բացառիկ ներկայացուցիչն է, որն առաջարկում է համապատասխանաբար նորաձևության վերջին խոսքը՝ փափուկ տանիքներ, ջրահեռացման բարձրորակ համակարգեր և շուկայում իր ամրությամբ աչքի ընկնող պոլիուրեթանային սենդվիչ պանելներ:
RUFLEX-ի տանիքները հայտնի են հավերժական տանիքներ անունով: Այն առաջարկում է էկոլոգիապես մաքուր՝ բնական հումքով փափուկ տանիքների տարբեր հավաքածուներ, որոնք այժմ նորաձև են ամբողջ աշխարհում ու Հայաստանում, քանզի ունեն մի շարք առավելություններ գոյություն ունեցող տանիքների տեսականու համեմատ:
-Ձեր ընկերության ո՞ր ծառայությունները կամ ապրանքներ են, որոնք մարդիկ առավել են նախընտրում:
-Վերջին տարիներին նախապատվություն են տալիս հատկապես վառ գունավորում ունեցող պարագաներին՝ փափուկ տանիք, մետաղական կղմինդր, ծալքաթիթեղ, սայդինգ, սենդվիչ և սիպ պանելներ:Այժմ պահանջարկ ունի նաև գունավոր դռներն և պատուհանները, գունավոր պտուտակները, խողովակները և այլն: Այսպես, աստիճանաբար գունավորվում է հայկական շինությունների դիմապատկերը:
-Զեղչեր, առավելություններ տրվո՞ւմ են հաճախորդներին:
-Այո՛, իհարկե: Խոշոր կազմակերպությունները և մշտական հաճախորդները մշտապես ունեն հատուկ զեղչեր, տեղում տրամադրվող արտոնություններ, նվերներ, խաղարկությունների հնարավորություններ, ակցիաներ և այլն:«Գեպոտանիք»-ն ունի անվճար չափագրում, ապառիկ վաճառք, գրագետ 3 D մոդելավորում, ինչպես նաև ճշգրիտ ժամկետում առաքման ու տեղադրման ծառայություններ՝յուրաքանչյուր աշխատանքի համար համապատասխան հմուտ ու բարձրակարգ մասնագետներով:
-Ինչպե՞ս եք ընտրում Ձեր թիմի անդամներին: Ի՞նչ կարևոր հատկանիշներ պետք է ունենան նրանք:
-«Գեպոտանիք» ընկերության աշխատակիցների թիմը կարող են համալրել միայն հաճախորդի ու միմիյանց միջև ազնիվ, անկեղծ, նպատակասլաց մարդիկ: Փոխադարձ հարգանքը, վստահությունը, պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և փոխգործակցելու ունակությունները առաջնահերթ են «Գեպոտանիք» ընկերության համար:
-Ի՞նչ տեղ եք տալիս աշխատակազմի անդամների պրոֆեսիոնալիզմին ու ի՞նչ քայլեր եք ձեռարկում այդ ուղղությամբ, արդյո՞ք նրանք անցնում են վերապատրաստումներ:
-«Գեպոտանիք»-ընկերությունը մշտապես համալրում է իր թիմը պրոֆեսիոնալներով, դաշտում նոր ասելիք ունեցող երիտասարդ կադրերով:
Մենք ոչ միայն ընդունում ենք պատրաստի կադրեր, այլև կազմակերպում անվճար ուսումնակրթական դասընթացներ աշխատակիցներին վերապատրաստելու, վերավորակավորելու, նոր աշխատակիցներին ևս մեկ մասնագիտություն սովորեցնելու համար:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց այս ոլորտում աշխատել, երազանքներ, տվյալ մասնագիտության հանդեպ հետաքրքրության առաջացման նախահիմքերը ո՞րտեղից են գալիս:
-Մասնագիտությամբ մեղվաբան եմ, սակայն վաղ երիտասարդության տարիներին աշխատելով վարպետ-փականագործ, միշտ երազել եմ ստեղծել խոշոր արտադրանք: 2004 թվականին,երբ արդեն հաջողակ ներմուծող ու իրացնող գործարար էի, որոշեցի իրականություն դարձնել արտադրող դառնալու երազանքս: Շնորհիվ փորձառության և աշխատասիրությանս, արտադրամասն աստիճանաբար վերածվեց ոչ միայն տանիքի, այլև կառուցապատման համար անհրաժեշտ պարագաների արտադրության:
-Ամանորին հաշված օրեր են մնացել: Ձեր մաղթանքը հայ ժողովրդին:
-Մաղթում եմ,որ գալիք տարին հայ ժողովրդի համար խաղաղության ,առողջության և հաղթանակի տարի լինի: Թո՛ղ մարդիկ հաջողակ լինեն և՛ իրենց անձնական կյանքում, և՛ բիզնես նախագծերում: Թո՛ղ բոլորի դեմքերին ժպիտ լինի և երբեք հիասթափություններ չունենան: Շնորհավո՛ր Նոր տարի: