Search
Close this search box.

30 մլն դրամ հոնորար Թաթային, բայց թիվը պատահական չի ընտրված Աստվածաշնչում հղումը կա. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Ինչպես իր մտերիմների շրջապատում սիրում էր ասել հռոմեացի հասարական-քաղաքական գործիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը՝ ռադիկալ ճշմարտություններն ասվում են ռադիկալ ձևով։

Ի դեպ՝ լրատվամիջոցները գրում են, թե հայտնի համերգի համար թաթան ու մյուս երգիչները ստացել են 30 մլն դրամ հոնորար։ Ու այդ գումարը հաստատ չի գոյացել տոմսերի վաճառքից — համերգն անվճար էր։

Կարծում եմ՝ հոնորարի չափը ամենևին էլ պատահական չի որոշվել։ Ավելին, գնահատում եմ գինը որոշողի նուրբ հումորը՝ ավետարանական «հղման» ձևով։ Այնքան արտահայտիչ է ամեն ինչ, որ նույնիսկ ֆիզիկապես լսելի է արծաթադրամների քսակի շխկշխկոցը։ Շըխկ-շըխկ-շըխկ…»:

Please enter a valid URL