Search
Close this search box.

ԱՄՆ-ն ցավակցում է Ադրբեջանին

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Լաչինում ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է դիվանագիտական ​​ներկայացուցչության «X» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

«Միացյալ Նահանգների դեսպանությունն իր ամենաանկեղծ ցավակցությունն է հայտնում մերձավորներին, ընկերներին և ծառայակիցներին, ովքեր սգում են 4 ադրբեջանցի զինվորականների ողբերգական մահը», — ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, հուլիսի 30-ին թշնամու կողմից բռնազավթված Բերձորում ադրբեջանական բանակի չորս զինծառայող է մահացել, ենթադրաբար, ծծմբաջրածին պարունակող ջերմային աղբյուրում լողալիս թունավորվելու հետևանքով։

Please enter a valid URL