Search
Close this search box.

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին․ Բլինկեն

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։

Այս մասին հայտարարել է պետքարտուղար Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Վաշինգտոնը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության դեմ, եթե օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Օ՛Բրայենը հավելել էր, որ ամերիկյան կողմը նույնպես կարող է դադարեցնել ֆինանսական օգնությունը։

Please enter a valid URL