Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին։ Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ հնարավոր է` ամերիկացի ռեփերի երևանյան համերգը տեղի ունենա այս տարվա օգոստոսին։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ համերգի ամսաթիվն իմանալու համար, սակայն հարցումն ուղարկվել է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ։
«Այս պահին հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում արտիստի թիﬕ հետ, որի արդյունքում պայմանագրով սահմանված կարգով Ձեզ կուղարկվի հաﬔրգի անցկացման ամսաթվի ﬕնչև երեք տարբերակ՝ Ձեր կողﬕց հաﬔրգի վերջնական օրը ընտրելու նպատակով»,- ասված է Սիմոնյանի` ԿԳՄՍՆ-ին ուղարկված պատասխանում։
Հարցին, թե քանի տոմս է վաճառվել և ինչ գումարով, կազմակերպիչը պատասխանել է, որ հաﬔրգի հետաձգման պատճառով պարբերաբար իրականացվում են տոմսերի վերադարձներ, ուստի ներկա դրությամբ նման հաշվառում չի իրականացնում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ հետաձգված հաﬔրգի մասնակցության համար գնված տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է տոմսերի գնորդներին իրենց իսկ պահանջով»,- ասել է նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: