Այսօր տեղի է ունեցել դերասանուհի Արփի Գաբրիելյանի ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանի պսակադրությունը։ Լուրը հաստատեց նաև Արփին՝ ինստագրամի իր էջում տեղադրելով լուսանկար՝ արարողությունից։ Լուսանկարին կից դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չի թողել։ Իր հերթին, Միհրանը սոցցանցի իր էջում ևս հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 17-ին, Միհրանը բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին։ Իրենց զուգերգից անմիջապես հետո նա շնորհավորեց սիրելիի ծննդյան տարեդարձը և մատանի նվիրեց նրան։
https://youtu.be/8LuvCd3iWw4