Search
Close this search box.

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի արդեն նախկին ամուսնուն սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, մեղադրվում է 40 կիլոգրամ կոկաինի տեղափոխման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Գայանե Ասլամազյանն անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ Նա նշել է, որ իր ամուսինը գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ, սակայն պատճառներից չի խոսել:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության, այս տարվա սեպտեմբերի 13-ին Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ ապօրինի կերպով կոկաին է տեղափոխել Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի մեջ:

47-ամյա Մարկոսյանը խոստովանել է նաև, որ նա և իր քույրը զբաղվել են փողերի լվացումով: Մասնավորապես, խոսքը 3.5 միլիոն դոլարի մասին է:

Միայն թմրամիջոց տեղափոխլու մեղադրանքով Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, նրա քրոջը՝ Իռենին՝ որպես հանցակից, մինչեւ 20 տարվա ազատազրկում:

Please enter a valid URL