:
Fox News-ը հայտնում է, որ Նյու Յորքից Միյա Օթրին Բրոնքսի գազանանոցում մտել է առյուծի վանդակը եւ պարել ապշահար գիշատչի առջեւ: Instagram-ում հրապարակած Միյայի հոլովակն արագ վիրուսային է դարձել: Տեսանյութում նա ընդամենը մի քանի մետր է հեռու կանգնած ջունգլիների կատաղի արքայից, որը պարզապես նայում է նրան՝ հավանաբար կնոջ ներկայությունից իրեն կորցրած: Միյան «այցելել» է նաեւ ընձուղտներին՝ մտնելով նրանց վանդակ:
Բրոնքսի գազանանոցի մամուլի քարտուղարը Fox News-ին հայտնել է, որ «Միյայի գործողությունները լուրջ խախտում էին եւ անօրինական ոտնձգություն, որը կարող էր բերել ծանր վնասվածքների կամ մահվան»: «Գոյություն ունեն պատնեշներ եւ կանոններ, որոնք ապահովում են այցելուների, անձնակազմի եւ կենդանիների անվտանգությունը,- նշված է հայտարարության մեջ: — Մենք վարում ենք ոտնձգությունների եւ պատնեշների խախտման բացարձակ անընդունելիության քաղաքականություն»:
Միյային կալանավորել են եւ մեղադրել հանցավոր ոտնձգության մեջ: