Search
Close this search box.

Հայ միլիարդատիրոջ որդին՝ Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների շարքում

Հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովի որդին` Սերյոժան, հայտնվել է Peopletalk հրատարակության վարկածով Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների ցանկում: Վերջին երեք տարիներին նա աշխատում է հոր «РЕСО- гарантия» (սպահովագրական ընկերություն տարվա ընթացքում մոտ 80 մլրդ եկամտով):

Սերգեյ Սարկիսով կրտսերն իրեն «Սեւ արքայազն» է անվանում։ Հոր աջակցության շնորհիվ շրջում է կապույտ «Bentley»-ով։ Սարկիսով կրտսերը փայլուն մեկնարկ է ունեցել. նա ծնվել է Բարսելոնայում, իսկ կրթություն է ստացել Անգլիայում՝ մասավոր դպրոցում։ Գործարարի ժառանգը հաճախ է ճանապարհորդում Եվրոպայում՝ մյուս պետությունների շարքում հատկապես առանձնացնելով Մոնակոն։

Մեկ տարի առաջ Peopletalk-ին տված հարցազրույցում Սերյոժան խոստվանել է, որ երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել։ «Ինձ դեռ բախտ չի վիճակվել հանդիպել «այն միակին»։ Ես դեռ չեմ ծրագրում ընտանիք կազմել, իսկ ապագա 10 տարիներին զբաղվելու եմ միայն բիզնեսով. ցանկանում եմ առավելագույն բարձրունքների հասնել այն գործում, որը ստանձնել եմ»։

Հրատարակության վարկանշում են հայտնվել նաեւ Ֆիլիպ Գազմանովը, Գրիշա Վերնիկը, Ժասմինի որդին՝ Միխայիլ Սեմենդուեւը, Յուրա Կիսելյովը եւ այլք։

Please enter a valid URL