Search
Close this search box.

Վաչե Թովմասյանը՝ իր ամուսնալուծության լուրերի մասին

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը և կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, ամուսնալուծվել են։

Այս թեմայով պարզաբանում ստանալու նպատակով Tert.am Life-ը կապ հաստատեց Վաչեի հետ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց․ «Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»։

Վաչեն և Գայանեն ամուսնացել են 2013 թվականին, նրանց դուստրը՝ Միան, շուտով կդառնա 3 տարեկան։

Please enter a valid URL