Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին։
Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝ Գայանե եկեղեցական անունը։
Նաիրի Սրապիոնյանը հայտնեց, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։
«Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, աովորոկան մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը, իրենց հետ բերել էին խաչեր։