Search
Close this search box.

ՖՈՏՈ. Աշոտ Ղուլյանի որդին` Վլադիմիրը, ամուսնացել է

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր էջում գրում է.

«Մեր ընտանիքը համալրվեց. ավագ որդիս՝ Վլադիմիրը, ամուսնացավ գեղեցկուհի Մերիի հետ: Բոլոր ծնողները, որ ամուսնացրել են իրենց որդիներին, կհասկանան իմ հուզմունքն ու ոգևորությունը: Մեր զավակներին երջանկության հասցնելու ցանկությունը աներևակայելի մի ճանապարհ է անցնում, և այս հանգրվանում այն ինձ համար արդեն իրականություն է:

Ծնողներիս մաղթանքը մեկն է, նույնը ինչպես հայկական բոլոր ընտանիքներում՝ բախտավո՛ր ու երջանի՛կ լինեք առհավետ»:

Please enter a valid URL