Այսօր ամուսնանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Քաջիկ Գևորգյանը:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունենում «Փարավոն» ռեստորանային համալիրում: Միջոցառումը վարում են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը:
Նազենին Ինստագրամում լուսանկար է հրապարակել Ավետի հետ՝ կից բարեմաղթանքներ հղելով նորապսակներին.
«Իմ լավ, հարազատ Ընկերոջ` Ավետի հետ ամուսնացնում ենք մեր երիտասարդ ընկերներին: Թող Տաթևը Քաջիկին տա թև, իսկ Քաջիկը` քաջաբար պաշտպանի նրան )) Մի տեսակ հուզվում եմ ամեն անգամ … շատ … Սիրո քաղաք Երևան»:
Տեսանյութը՝ Hraparak.am-ի