Երգչուհի Սիրուշոն, ով վերջերս ներկայացրել է իր հարսանեկան հավաքածուն, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով
«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»:
Գրառմանը կից երգչուհին ավելացրել է հետևյալ հեշթեգները՝ #ՄիասինՈւժեղ #ԻնեղութեանևԻՓորձութեան: