Search
Close this search box.

ՖՈՏՈ. Փարիզյանս ժելե. ավանդականին փոխարինող դոնդողյա տորթեր

Ամռանը մարդիկ ավելի շատ ուզում են համտեսել զովացնող, ավելի դիետիկ և թեթև տորթեր ու քաղցրություններ փորձել:  «Փարիզյանս ժելե»-ն շուկայում հենց այդ տարբերվողն է ու զովացնողն է առաջարկում: Ավանդական տորթերին փոխարնելու են եկել վիտամիններով հարուստ, օգտակար և հիասքանչ տեսքով  դոնդողյա տորթերը և դոնդողը բաժակներում:Դրանք զարդարում ու նոր տեսք են տալիս Ձեր միջոցառմանը: Դոնդողյա տորթերի և դոնդողյա հավաքածուների ոլորտում մասնագիտացված «Փարիզյանս ժելե» ընկերությունը մշտապես զարմացնում է իր յուրահատուկ ու անկրկնելի տեսականիով: Բացի այն, որ դոնդողներն առանձնանում են համերի բազմազանությամբ, այլև այստեղ խաղում են ձևերի, դիզայնի և գույների հետ: Այստեղ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան առաջարկներ կան: «Փարիզյանս ժելե»-ն մատուցում է բացառապես որակյալ հումք: «Փարիզյանս ժելե»-ի հումքի մեծ մասը բերված է արտերկրից:

«Մենք օգտագործում ենք միայն թարմ ու որակյալ հումք, բացի ֆրասիական դոնդողից մեր տորթերում օգտագործում ենք նաև իտալական սերուցք և իտալական շոկոլադ: Մեր մրգային դոնդողյա տորթերում օգտագործում ենք միայն թարմ ու հատընտիր հայկական մրգեր »,- պատմում է «Փարիզյանս ժելե»-ի հիմնադիր Կարինե Հովեյանը:

Պատկերացրեք, որ սիրելիի համար կարիք չկա գնելու քաղցր տորթ ու ծաղիկներ, այս հարցը լուծում է «Փարիզյանս ժելե»-ի 3D դոնդողյա տորթերը: Սպառողները կարող են ընտրել ամենատարբեր միջուկներով տորթերը: Միջուկները շատ բազմազան են՝ կաթնաշոռով կամ վելյուր. այս տեսակի տորթերը հատկապես գրավում են իրենց վառ գունային բազմազանությամբ, ընդեղենով տորթերն՝ իրենց շքեղությամբ ու ինքնատիպությամբ: Կարիք չկա նաև դիետայի պատճառով հրաժարվել շոկոլոդից՝ շոկոլադե դոնդողյա տորթերը հրաշալի լուծում են:

Թեմատիկ տորթերի բազմազանությունը ևս մեծ է և նանց թիվն օր օրի ավելանում է: Կարևոր թվերը արժե նշել թիվ դոնդողյա տորթերով: Սիրո դրսևորման համար սիրտ դոնդողյա տորթերն ամենահարմար են, երեխայի համար կան մանկական տորթերի լայն տեսականի, նույնիսկ ատամհատիկի համար կա հատուկ ատամիկ դոնդողյա տորթ: Ոչ միայն միջոցառումների, այլև հատուկ տոների համար կարելի է պատվիրել դոնդողյա տորթեր և առանձնանալ ինքնատիպ ու հետաքրիր մոտեցմամբ: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, այնքան անվերջ, որքան ձեր երևակայությունն է:  Դոնդողյա տոթերի վրա անգամ կարելի է ինչ-որ բան գրել, թե՛ հայատառ, թե՛ լատինատառ: Ի դեպ, «Փարիզյանս ժելե»-ն միակն է Հայաստանում, որ կիրառում է  եռաչափ մոդելավորման համեղ դոնդողյա տորթեր: Այսպիսի տորթերը առանձնանում են իրենց տարբերվող տեսքով: 3D տորթերի ձևաչափը նորույթ է ոչ միայնՀայաստանում, այլևամբողջ աշխարհում նոր-նոր կիրառվող մեթոդ է:

Մեծ միջոցառումների և կորպորատիվների ժամանակ նույնպես կարող եք խուսափել ավանդական քաղցր տորթերից և ընտրել դոնդողյա հավաքածուներ: Այս տարբերակը, ոչ միայն գեղեցիկ ու ինքնատիպ է դիտվում ֆուրշետային տարբերակով, այլև հարմար է հյուրերի համար: Նրանք պարզապես վերցնում են այն միջուկով դոնդողյա բաժակը, որն ամենաշատն են սիրում:Հարմար տարբերակ է օգտագործել դոնդող պարունակող բաժակներ և դոնդողյա տորթ: Դուք պարզապես ընտրում եք բաժակի տեսքն ու միջուկը, իսկ հմուտ մասնագետն ամեն ինչ անում է գեղեցիկ: Եթե ձեզ անհրաժեշտ է մեծ քանակություն մեծ հանդիսության ֆուրշետի սեղանը ձևավորելու համար, «Փարիզյանս ժելե»-ն կօգնի պատվերը ճիշտ ժամանակին կազմակերպելու գործում:

«Գնելով կամ պատվիրելով տորթեր՝ մեր հաճախորդները վստահ գիտեն, որ գնում են բացառապես որակյալը: Բացի այդ մեր ապրանքը լիցենզավորված է: Մենք գնահատում ենք մեր աշխատանքը և մեր հաճախորդներին»,- նշում է Կարինե Հովեյանը:

Թարմ հումք, պրոֆեսիոնալ մասնագետների հմուտ աշխատանք և համերի ներդաշնակություն: Հենց սա է, որ շատերի կողմից սիրելի ու գրավիչ է դարձնում «Փարիզյանս ժելե»-ն ու:

 

 

 

Please enter a valid URL