Երգիչ Գուրգեն Դաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և տեղեկացրել առաջիկա հարսանիքի մասին.
« Սիրելի հայրենակիցներ☝️
Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրում եմ քեզ իմ Իննա»: