Վերջերս մամուլում լուրեր են տարածվել, որ Հայկ Սարգսյանն ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ ժամանակ է անցկացրել «Լա Սկալայում»։
Երեկ էլ՝ մեկ այլ տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ըստ հրապարակումների՝ Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։
Ի դեպ, երեկ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր նկատմամբ իրականացվող արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել է դատարան, բոլոր դիմումներն ընդունվել են վարույթ։
Տեսանյութերը՝ «Հրապարակ»-ի։