Search
Close this search box.

Հնդիկ հայտնի դերասանները այսօր կժամանեն Երևան

Հնդկական սերիալների հայտնի դերասանները պատրաստվում են Հայաստան ժամանելուն: Նրանք այստեղ կլինեն հուլիսի 3-ին: Նրանց ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի 16:30-ի սահմաններում: Տեղեկությունը հայտնում է հաղորդավար Վարդան Սարգսյանը, որը դերասանների մասնակցությամբ երեւանյան համերգի կազմակերպիչներից է:

«Մերժվածը» ու «Թռիչք» սերաիլաների հայտնի աստղեր Ռաշամի Դեսային, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան եւ Մրունալ Ջային պետք է ժամանեին այսօր՝ հուլիսի 2-ին, սակայն, ինչպես Սարգսյանը նշեց ՀԺ-ի հետ զրույցում, Մոմբայում ջրհեղեղ է տեղի ունեցել, եւ չվերթները հետաձգվել են: Այս պահին նրանք Շարժայում են եւ պատրաստվում են վաղվա չվերթին:

Համերգը Երեւանում կայանալու է հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկսվելու է 19:00-ին: Հանդես են գալու նաեւ հայ հայտնիներ: Նրանց թվում են Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ալլա Լեւոնյանը, Վարդան Սարգսյանն ու Սոնա Շահգելդյանը։

Այս շոուն պետք է կայանար դեռ մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Ամեն դեպքում, մարդիկ կարող են ներկայանալ այդ ժամանակ գնված տոմսերով: Այժմ տոմսեր դեռ կարելի է գնել: Դրանք արժեն 3-12 հազար դրամ:

Please enter a valid URL