Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հետ և կից գրել.
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը:
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»