Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ծանրամարտին հրաժեշտ տված աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նաև լավ նկարիչ է. ինչո՞վ է զբաղվում նա այսօր

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը  2018-ին ավարտեց մարզական կարիերան, սակայն ինչպես նա է ժամանակին խոստովանել՝ սիրում է նաև նկարել:

«Միշտ սիրել եմ նկարել, բայց ժամանակ չեմ տրամադրել։ Նկարիչների մասնագիտական կարծիքներ դեռեւս չեմ լսել։ Ինքնուս նկարում եմ, բայց ուզում եմ նկարչության գաղտնիքներն ու նրբությունները բացահայտել։ Հիմնականում նկարում եմ մատիտով, վերջերս՝ նաեւ գուաշով։ Փորձեցի կուբիզմի մեջ նկարել, բայց չեմ համարձակվել շարունակել, գունավորել։ Կուբիզմն ինձ համար ամենաբարդ ու ամենասիրելի ոճերից մեկն է».- մի առիթով նշել է Նազիկ Ավդալյանը:

Եվ ահա ինստագրամում կարելի է հանդիպել Նազիկ Ավդալյանի աշխատանքներին:

Նկարչությունից բացի, Նազիկն իրեն նվիրել է ընտանիքին ու անձամբ զբաղվում որդու խնամքով:

Please enter a valid URL