2013 թ. Նիդերլանդներում 19 բանտ փակվեց, որովհետև երկրում դրանք լցնելու համար հանցագործները չէին բավարարում:
Իսկ մինչև այս ամառվա վերջ նախատեսվում է ևս 5-ը փակել:
Թեև դա անգործ կթողնի մոտ 2000 մարդու, որոնցից միայն 700-ն այլ պաշտոններ կստանան իրավապահ մարմիններում, բանտերը փակելու միտումը հետևում է 2004 թվականից հանցավորության անխախտ նվազմանը:
Դատարկ խցերի պատճառով անցած սեպտեմբերին Նիդերլանդները 240 կալանավորի ներմուծեց Նորվեգիայից բանտերը զբաղեցնելու համար:
Սակայն արդարադատության նախարար Արդ վան դեր Ստյուրը խորհրդարանում հայտարարեց, որ կիսադատարկ բանտերը պահելը չափազանց թանկ արժե այդպիսի փոքր երկրի համար:
Նիդերլանդներում հանցավորության մակարդակն այդքան ցածր է մի քանի պատճառով՝ լիբերալ օրենքներ թմրանյութերի նկատմամբ, շեշտ վերամագնման վրա, ոչ թե պատժի, էլեկտրոնային թևնոցների կիրառում դատապարտվածների համար, որը թույլ է տալիս աշխատանքը շարունակել ազատության մեջ:
Սա բերում է բանտարկության անհավանականորեն ցածր ցուցանիշի. երկրի 17 մլն բնակչության դեպքում բանտում է 11 600 մարդ: