Search
Close this search box.

Պուգաչովան չի կարողանում քայլել. վիճակը լուրջ է

Ռուսական էստրադայի պրիմադոննա, երգչուհի Ալլա Պուգաչովան առողջական խնդիրներ ունի: Այս պահին նա իր ընտանիքի հետ Կիպրոսում է, որտեղ խոնավության ու շոգի պատճառով քայլելու ուժ չունի։ Այս մասին հայտնում է «НеМалахов» տելեգրամյան ալիքը:

«Նրա ոտքերն ուռչում են խոնավությունից և բարձր ջերմաստիճանից։ Նա ընդհանրապես քայլելու ուժ չունի»,- հայտնել է տելեգրամյան ալիքը։ 

Նշվում է նաև, որ Պուգաչովան այժմ պատրաստվում է տեղափոխվել Յուրմալա, որտեղ սեփական վիլլա ունի։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ արտիստը մահացու հիվանդ է և առողջական լրջագույն խնդիրներ ունի:

Please enter a valid URL