«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 15 երկիր, հաղթահարեցին Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 7-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվա» խումբը հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր: