Search
Close this search box.

Wildberries-ն առցանց վարկեր կտրամադրի վաճառողներին․ ի՞նչ պայմաններ են գործում

Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակ Wildberries-ը հայտարարել է, որ գործարկում է վաճառողների համար առցանց վարկավորման ծառայություն։ Հարթակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վարկի տրամադրման գործընթացը կիրականացվի ամբողջությամբ առցանց։ Վաճառողները կկարողանան հայտ ներկայացնել հարթակում գտնվող իրենց անձնական օգտահաշվից և միջոցներն ստանալ մեկ օրվա ընթացքում։

Wildberries-ի վարկային ծառայությունը հաշվի է առնում շուկաներում բիզնես վարելու առանձնահատկությունները՝ վարկառուների հուսալիությունը ճշգրիտ գնահատելու համար: Վարկի պայմանները հետևյալն են.

  • Վարկի գումարը՝ 100,000-ից մինչև 20 մլն ռուբլի,
  • Վարկի ժամկետը՝ 3-ից 12 ամիս,
  • Տոկոսադրույքը՝ ամսական 1,5%-ից, այն հաշվարկվում է յուրաքանչյուր վաճառողի համար առանձին՝ նրա բալային արդյունքների հիման վրա,
  • Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 0-ից 2%՝ կախված բալային արդյունքներից,
  • Գրավ չի պահանջվում։

«Վաճառողներն օգտագործում են վարկավորումը՝ իրենց բիզնեսը մեծացնելու համար: Համաձայն НАФИ վերլուծական կենտրոնի հետ համատեղ պատրաստած ուսումնասիրության՝ վաճառողների վարկավորման կարիքը 1,5 անգամ ավելի է, քան ներկայիս վարկերի ծավալը։ Վարկավորումը վաճառողներին հասանելի դարձնելու համար մենք մշակել ենք մեր սեփական ֆինտեխ ծառայությունը, որը թույլ կտա արագ և ամբողջությամբ առցանց մշակել վարկի հայտերը»,- ասել է Wildberries-ի ֆինտեխ ուղղության վարկային պրոդուկտների հարցերով ղեկավար Սերգեյ Սավինը:

Please enter a valid URL