Քաղցր ու ճարպոտ մթերքը կարող է ազդել ուղեղի՝ սննդի ընդունումը վերահսկելու կարողության վրա: Արդյունքում՝ մարդիկ սկսում են ավելի ու ավելի շատ վտանգավոր մթերք օգտագործել:
Սակայն օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան յուղում, ի վիճակի են չեզոքացնել այդ մթերքից ստացված վնասը:
185 հետազոտությունների արդյունքը վկայում է, որ ձկան յուղը իսկապես կարող է նվազագույնի հասցնել վնասակար մթերքի բացասական հետևանքները, ընդ որում՝ գլխուղեղի մակարդակում:
Լիվերպուլի համալսարանի մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունները, ինչի արդյունքում նրանք հայտնաբերել են օմեգա-3-ի ևս մեկ առավելություն: Ներկայում կարելի է վստահորեն պնդել, որ ձկան յուղը քիչ դեր չունի քաշի նվազեցման հարցում: Այն խթանում է գլխուղեղի այն հատվածը, որը վերահսկում է սնունդը, ուսուցումն ու հիշողությունը:
Ձկան յուղը ի վիճակի է չեզոքացնել վնասակար մթերքի ազդեցությունը: