Քիմ Քարդաշյանը հպարտ է իր 10-ամյա դստեր՝ Նորթի համար, ով դարձել է Hot 100 չարթում հայտնված ամենաերիտասարդ երաժիշտներից մեկը։
Քիմը կիսվել է X-ից սքրինշոթով՝ գովաբանելով իր 10-ամյա դստերը, որն իր հոր՝ Քանյե Ուեսթի հետ «TALKING» համատեղ երգով դարձել է Billboard Hot 100-ի ամենաերիտասարդ երաժիշտներից մեկը։
«Նորթ Ուեսթն այս շաբաթ առաջին անգամ «TALKING»-ով հայտնվեց Hot 100-ում»,- ասվում է գրառման մեջ,-«10 տարեկանում նա դառնում է ամենաերիտասարդ արտիստներից մեկը, որը երբեւէ հայտնվել է չարթերում»:
«Իմ փոքրիկը»,-լուսանկարը մակագրել է հպարտ մայրիկը:
Այս ամսվա սկզբին Ուեսթը հայտնել էր, որ իր դուստրը նկարահանվել է իրենց համատեղ երգի տեսահոլովակում։ Instagram-ում ռեփերի տարածած տեսանյութում Նորթին կարելի է տեսնել նաեւ երգի տեսահոլովակի մի հատվածում։