Կաղամբը, հատիկաընդեղենը և մի շարք այլ մատչելի մթերքներ օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը մարմնում: Դիետոլոգ Էմիլի Լիմինգը Daily Mail-ին առաջարկել է արյան անոթների և զարկերակների առողջությունն ապահովելու այս միջոցը։
Լիմինգը բացատրել է, որ «վատ» ցածր խոլեստերինը նստում է արյան անոթների պատերին՝ ձևավորելով ճարպային կուտակումներ, որոնք խանգարում են արյան հոսքին։ Եթե նման խցանումներ առաջանան հիմնական զարկերակներում, սրտի կաթվածի կամ ինսուլտի հավանականությունը մեծանում է, ասել է նա:
Աղիքներում առկա բակտերիաներն օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ասում է մասնագետը։ Նրանք խոլեստերինը վերածում են կոպրոստանոլի՝ չներծծվող, մոմածածկ նյութի և հեռացնում այն օրգանիզմից։ Մաքրման գործընթացը սկսելու համար սննդաբանը խորհուրդ է տվել ուտել կիմչի, լոբի և խմել կանաչ թեյ։ Նա բացատրել է, որ այս պարզ մթերքները մեծացնում են ձեր աղիքների բակտերիաների բազմազանությունը և օգտակար են խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Ըստ Լիմինգի, օրական մի բուռ նուշ ուտելը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը ինը տոկոսով։