Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում մասնակցել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը նախորդող խնջույքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա Քարդաշյանն աստղային միջոցառմանը մասնակցել է համարձակ տեսքով՝ կաշվե տոպ և համապատասխան տաբատ:
Նրան ուղեկցել է կրտսեր քույրը՝ Քլոյե Քարդաշյանը, որը նույնպես ամբողջովին սևազգեստ է եղել: