iPhone 15-ի շարքի թողարկումից մեկ ամիս անց էլեկտրոնային առևտրի հարթակ PerfectRec-ը հրապարակել է առաջին տվյալները, որոնք ցույց են տալիս iPhone 15 Pro-ի սեփականատերերի բավարարվածության մակարդակը․ այն ավելի ցածր է, քան iPhone 13 Pro-ի և 14 Pro-ի դեպքում:
Ըստ նոր հրապարակված տվյալների՝ iPhone 15 Pro-ից և Pro Max-ից հաճախորդների գոհունակությունը շարունակում է նվազել, մինչդեռ iPhone 15-ի և 15 Plus-ի հարցում օգտատերերի գոհունակությունը ավելի է, քան բարձրակարգ մոդելներինը:
PerfectRec-ի վերջին զեկույցը կազմված է Google-ում օգտատերերի թողած մոտ 700,000 ակնարկների հիման վրա: PerfectRec-ը չափել է, թե iPhone 15/Pro-ի քանի տոկոսն է ստացել 5/5 աստղ:
Հետաքրքիր է, որ երկու Pro մոդելների վաճառքը նվազել է սեպտեմբերից ի վեր, երբ այս առաջին օգտատերերն սկսեցին գնել այս բարձրակարգ սմարթֆոնները: Սեպտեմբերին թողարկվելուց հետո iPhone 15 Pro-ի օգտատերերի 73,5%-ն այս սմարթֆոնին տվել է 5/5 աստղ: Այժմ այս արդյունքը կազմում է 66,1%։ Իսկ iPhone 15 Pro Max-ի համար այս ցուցանիշը 77%-ից նվազել է մինչև 72,5%: Դրան հակառակ, iPhone 15-ի վարկանիշն աճել է 68,2%-ից մինչև 78,1%, իսկ 15 Plus-ի վարկանիշը՝ 70%-ից մինչև 73,5%:
Վերջին 30 օրվա ընթացքում iPhone 15 Pro-ի վերաբերյալ ամենաշատ բողոքները ներառում են հետևյալը.
- Մարտկոցը մեկ լիցքավորմամբ կարճ է աշխատում,
- iPhone 14 Pro-ի համեմատ ընդամենը փոքր բարելավումներ են արված,
- Հիասթափություն հեռախոսի դիզայնից և տեսախցիկի ցցված ոսպնյակներից: