Search
Close this search box.

Ֆինանսական դժվարությունների պատճառով Ռումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրոտեսիլ 2024»-ին

Ռումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրոտեսիլ 2024» երգի միջազգային մրցույթին, հայտնում է երկրում Եվրոտեսիլի պաշտոնական հեռարձակող TVR-ն։

Հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ երկիրը պետք է դուրս գա մրցույթից՝ ֆինանսական դժվարությունների և Ռումինիան այլ երկրների հետ մրցելու համար պատշաճ կատարողական մակարդակով ներկայացնելու անկարողության պատճառով:
Հեռարձակողն այս տարի ռեսուրսներ կհատկացնի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի և այլ առաջնահերթ նախագծերի հեռարձակման համար:
«Եվրոտեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Please enter a valid URL