Ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի բոլոր ատամները հեռացրել են և փոխարինել տիտանի պրոթեզներով, հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակությունը գրում է, որ արտիստը հպարտությամբ ցուցադրել է իր նոր ժպիտը Instagram-ում, ինչպես նաև համեմատել է իրեն հայտնի չարագործ Ժոզերի (Ռիչարդ Քիլ) հետ Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմից։
Ինչպես նշում է Daily Mail-ը, եզակի տիտանի կառուցվածքն արժե 850 հազար դոլար, որն ավելի թանկ է, քան ադամանդը: Նշվում է, որ աստղի նոր ատամնաշարը Բևերլի Հիլզում տեղադրել է բժիշկ Թոմաս Քոնելին Նաոկի Հայաշիի հետ միասին։
«Մենք հաճույք էինք ստանում Քանյեի հետ աշխատելու ամեն քայլափոխի: Եզակի արվեստ ստեղծելու նրա մոտեցումը գերազանցում է ատամնաբուժական առաջընթացը: Նրա տեսլականը ստոմատոլոգիական գիտության հետ համատեղելով ստեղծեց այս էպիկական պատկերը», — ասել է Քոնելին հրատարակությանը:
2010 թվականին ռեփերը թոք-շոուի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին խոստովանել է, որ ամբողջությամբ հեռացրել է ատամների ամբողջ ստորին շարքը։ Փոխարենը նա ադամանդներով ոսկե իմպլանտներ է տեղադրել։