74 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Վոնտովը, ով մարմնավորել էր Իոսիֆ Ստալինին «Զոյա» ֆիլմում։ Այս մասին հայտնում են ВКонтакте-ի Կոմիսարժեւսկայա թատերական խմբում։
«Կոմիսարժեւսկայա թատրոնը ցավով հայտնում է, որ այսօր մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բորիսովիչ Վոնտովը։
Թատրոնում աշխատելու տարիների ընթացքում դերասանը խաղացել է ավելի քան 80 դեր։ Պատասխանատվության զգացումն ու նվիրվածությունը գործին, որին նա ծառայել է իր ողջ կյանքում, երբեք չեն լքել Ալեքսանդր Բորիսովիչին։ Նա անփոխարինելի դարձավ իր Ուսուցչի թատրոնում։
Պայծառ, խիստ, սրամիտ Ալեքսանդր Բորիսովիչը հավերժ կմնա մեր սրտերում: Նրա հեռանալու լուրը ծանր հարված էր մեզ համար։
Թատրոնը սգում եւ անկեղծ ցավակցություն է հայտնում Ալեքսանդր Բորիսովիչի ընտանիքին եւ ընկերներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»,-ասված է հաղորդագրության մեջ։