Ավստրիական ծագումով ամերիկացի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում, հայտնում է գերմանական Bild-ը։ Նրա խոսքով՝ կալանավորման պատճառը շվեյցարական Audemars Piguet ընկերության շքեղ ժամացույցն է։
Ինչպես նշում է թերթը, Շվարցենեգերը նախատեսում է մեկնել Ավստրիայի Կիցբյուել քաղաքում կայանալիք կլիմայի համաշխարհային գագաթնաժողովին, սակայն արդեն «մի քանի ժամ» մաքսավորների հետ Մյունխենի օդանավակայանու է:
Դերասանի մոտ հայտնաբերվել է Audemars Piguet լյուքս դասի շքեղ ժամացույց, որը նա նախատեսում է վաճառել աճուրդում հինգշաբթի օրը՝ հունվարի 18-ին, կլիմայի գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Bild-ը մոտ 20 հազար եվրո արժողությամբ ժամացույցն անվանում է իսկապես եզակի՝ Audemars Piguet-ն այն ստեղծել է հատուկ Շվարցենեգերի համար։
Ըստ տաբլոիդի՝ դերասանն արդեն Մյունխենից պետք է մեկներ Ավստրիա։ Պարզ չէ՝ մաքսայինը թույլ կտա՞ ժամացույցը տեղափոխել։
«Մենք հետաքննում ենք Առնոլդ Շվարցենեգերին հարկերից խուսափելու համար։ Նա պետք է գրանցեր ժամացույցը, քանի որ այն ներկրում էր», — հրապարակմանը ասել է մաքսատան ներկայացուցիչ Թոմաս Մեյսթերը։