Search
Close this search box.

Ինչից է դժգոհել Շերը

Շերը այնքան էլ գոհ չէ, որ ռոքնռոլի փառքի սրահը իրեն պատշաճ ուշադրություն չի դարձրել իր խորհրդանշական կարիերայի որեւէ կետում: «Believe» հիթի լեգենդար երգչուհին Քելլի Քլարքսոնի շոուի եթերում շրջել է երաժշտական ​​թանգարանով եւ անդրադարձել տարիների ընթացքում չարթերում գրանցած իր հաջողություններին:

Քլարքսոնը նշել է, որ Շերի՝ «DJ Play a Christmas Song» վերջին տոնական սինգլը, օգնեց նրան գրավել Billboard չարթի եւս մեկ առաջին հորիզոնական: Նա այդ ձեռքբերումն «անհավանական» է անվանել, մինչդեռ Շերը պատասխանել է, որ ինքն, այնուամենայնիվ, դեռեւս ռոքնռոլի փառքի սրահում չկա: «Գիտե՞ս՝ ես չէի ցանկանա հայտնվել թանգարանում, նույնիսկ եթե ինձ մեկ միլիոն դոլար տային»,-ասել է երգչուհին:,-«Ես… չեմ կատակում»։

Շերի քննադատությունը ռոքնռոլի փառքի սրահի հասցեին նորություն չէ: 2010 թվականին երգչուհին Vanity Fair-ին ասել էր, որ «իրեն կոպիտ էր թվում այն փաստը», որ իրեն եւ Սոննի Բոնոյին՝ իր երաժշտական ​​գործընկերոջը, ով մահացել է 1998 թվականին, դուրս են թողել թանգարանից։ «Դա ինձ մի փոքր ավելի անհանգստացնում է, քանի որ Սոննին լավ գրող էր, եւ մենք սկսեցինք մի բան, որը ոչ ոք չէր անում։ Մենք տարօրինակ հիպիներ էինք… Մենք ազդեցինք մի ամբողջ սերնդի վրա»:

Please enter a valid URL