Search
Close this search box.

Ես եղել եմ կոմայում. Ավետ Բարսեղյան

«Ես եղել եմ կոմայում, այնտեղ շատ մեծություններ կային, բայց ես ոչ ոքի հետ չնկարվեցի»։ Այս մասին ինստագրամի իր էջում ասել է երգահան Ավետ Բարսեղյանը։ Վերջինս իր էջով նաեւ տեղեկացնում է, որ խոսքերը շարունակություն են ունենալու։

Նշենք, որ վերջին օրերին Ավետ Բարսեղյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ Պատճառը՝ հաղորդումներից մեկի ժամանակ նրա կողմից հնչեցրած խոսքն է եղել։

«Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը։ Ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները․․․»,- հայտարարել էր Բարսեղյանը։

Օգտատերերից շատերը նրա խոսքը համարելով մեծամտություն, ծաղրանքի, քննադատության էին ենթարկում վերջինիս սոցիալական ցանցերի իրենց էջերով։

 

Please enter a valid URL