Քիմ Քարդաշյանը նոր մակարդակի է հասցրել ներկայիս՝ «Մոռացել եմ տաբատս հագնել» թրենդը։ Նա ցնցող տեսքով է ներկայացել Balenciaga-ի՝ 2024 թվականի աշնանային ցուցադրությանը։ Քարդաշյանի կերպարը սպորտայինի ու ֆուտուրիստական մոտեցումների համադրություն էր:
Skims-ի հիմնադիրը հանրությանը ներկայացել է Balenciaga-ի՝ սեւ նախշազարդերով մարմնագույն լեգինսներով, սպորտային բաճկոնով, որը նույնպես շքեղ նորաձեւության ապրանքանիշից է, եւ մարմնագույն բլուզով:
Քարդաշյանն իր տեսքն ամբողջացրել է մեծ չափսի սեւ ակնոցով։ Նա ընտրել է Erewhon-ի՝ սեւ եւ շագանակագույն պայուսակը՝ որպես սուպերմարկետի եւ Balenciaga-ի համագործակցության նշան: