ԱՄՆ-ի տարեց բնակչուհին գնացել է դեղատուն և շահել մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է UPI-ն։
Բախտը ժպտացել է Վիրջինիայից Մարի Էդվարդսին: Ամերիկուհին հիվանդացել է և գնացել դեղատուն՝ բժշկի դուրս գրած դեղատոմսով դեղեր գնելու։ Այնտեղ նա որոշել է Spectacular վիճակախաղի տոմս գնել:
Պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո Էդվարդսն իմացել է, որ դարձել է ջեքփոթը շահած երջանիկը։
«Սա ֆանտաստիկ և անհավատալի է», — տպավորություններով կիսվել է կինը: