Տիկտոկեր Յուրի Լամասբելայի՝ Քարդաշյան քույրերին նմանակելու «անսովոր» ունակությունը նրան ավելի քան 7 միլիոն հետեւորդ է բերել սոցիալական ցանցերում (4,3 միլիոն օգտատեր TikTok-ում, 2,4 միլիոն՝ Instagram-ում եւ ավելի քան կես միլիոն՝ YouTube-ում):
2021 թվականի մարտն էր` կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, երբ 32-ամյա մայրիկն առաջին անգամ ներբեռնեց իր «սիրելի քույրերի» նմանակման տեսանյութը: Այն հավաքել է 18,8 միլիոն դիտում։
«Այդպես՝ ես որոշեցի մեկ այլ տեսահոլովակ նկարահանել, իսկ հետո՝ եւս մեկը»,-Լամասբելան ասել է Newsweek-ին,-«Սկզբում TikTok-ից փող չէի աշխատում, բայց մեկ ամիս անց հասկացա, որ կարող եմ ապրուստ վաստակել»,-շարունակել է նա:
Ընտանեկան շոուի երկարամյա երկրպագու (նա ընդամենը 16 տարեկան էր, երբ հեռարձակվեց Keeping Up with the Kardashians-ի առաջին եթերաշրջանը), Լամասբելան նշում է, որ իր ընտանիքը, ընկերներն ու գործընկերները մշտապես նշում էին նրա տարբերվող տեմբրի մասին:
«Ընկերներս ու նախկին գործընկերներս միշտ ասում էին, որ ձայնս նման է Քարդաշյանի ձայնին։ Ես մեծացել եմ Քարդաշյաններին նայելով եւ դիտում եմ յուրաքանչյուր դրվագ։ Առաջին տեսանյութը որոշեցի նկարել կարանտինի շրջանում, որպեսզի, պարզապես, ժամանակ անցկացնեի»,-պատմել է նա։
Նախքան TikTok-ի աստղ դառնալը, նա չորս տարի աշխատել է կորպորատիվ միջոցառումների ոլորտում, այնուհետեւ դարձել բյութի բլոգեր: Մինչ Քարդաշյաններին նմանակելը բլոգերն արդեն ուներ 400,000 հետեւորդ TikTok-ում, բայց նմանակումները տեղադրելուց ընդամենը մեկ ամիս անց այդ թիվը հասավ 1 միլիոնի։ Այսօր տեսանյութերը մշտապես միլիոնավոր դիտումներ են հավաքում:
Լամասբելան իր տեսանյութերն օգտագործում է նաեւ գովազդի համար։ Վերջերս նա այդ նպատակով նմանակել էր այն դրվագը, որտեղ Քիմը կորցրել էր իր ադամանդե ականջօղը։ Նոյեմբերի 23-ին հրապարակված տեսանյութն ունի 3,1 միլիոն դիտում։
Թեեւ նա հիմնականում կենտրոնանում է երեք ավագ քույրերի վրա, տիկտոկերը երբեմն նմանակում է նաեւ ընտանիքի մորը՝ Քրիսին, եւ Ջեններ քույրերին: Քրիս Ջենները նույնիսկ Instagram-ում հետեւում է նրան։
«Քիմը, Քլոեն եւ Քրիսը նախկինում վերահրապարակում էին իմ տեսանյութերը, նրանք երբեք չեն խոսել ինձ հետ, բայց գիտեն իմ մասին, եւ դա ավելի քան բավարար է»,-ասում է Լամասբելան: