Դուք մշտապես հետևում եք տարատեսակ դիետաների, սակայն, միևնույն է, ավելորդ կիլոգրամներից ազատվել չե՞ք կարողանում
Անգամ եթե հրաշք է տեղի ունենում դուք որոշ կիլոգրամներ կորցնում եք, դրանք կրկին վերադառնո՞ւմ են: Ամենայն հավանականությամբ ձեզ մոտ խանգարված է նյութափոխանակությունը և հորմոնալ խնդիրներ ունեք, գրում է բժիշկ Սառա Գոթֆրիդը:
Հատկապես հորմոնները կարող են խանգարել կանանց ազատվել ավելորդ քաշից, եթե անգամ օրվա ընթացքում ընդամենը մի կաթիլ ջուր խմի:
Ահա 5 հորմոններ, որոնք խանգարում են ձեզ ազատվել ավելորդ քաշից` չնայած բոլոր ջանքերին: Հորմոննների ճիշտ գործելուց է կախված նյութափոխանակության արագությունը: Հորմոններն են վերահսկում ճարպի կուտակման գործընթացը, պահեստավորումը, մեծացնում կամ նվազեցնում են վնասակար սննդամթերքի նկատմամբ կախվածությունը, ազդում են ախորժակի վրա:
Ահա հորմոնների այն ցուցակը, որոնք ազդում են նյութափոխանակության՝ այդ դեպքում նաև կնոջ քաշի վրա:
1. Տեստոստերոն
Սա միայն տղամարդու հորմոն չէ: Այն արտադրվում է կնոջ ձվարաններում: Այս հորմոնը կոչում են նաև անաբոլիկ հորմոն: Տեստոստերոնը խթանում է մկանների աճին: Դրա համար օգտագործվում են ճարպային կուտակումներ, որոնք վերածվում են էներգիայի:
Մկանները համարվում են լավագույն ճարպային կուտակումներն այրող լավագույն «մեքենաները», այդ պատճոռով, եթե դուք տառապում եք ավելորդ քաշից, լավ կլինի ստուգեք տեստոստերոնի մակարդակը: Որքան ցածր է տեստոստերոնի մակարդակը, այնքան դժվար է մեծացնել օրգանիզմի մկանային զանգվածը, եթե անգամ շաբաթական մի քանի անգամ սպորտով եք զբաղվում:
Բարձրացրեք տեստոստերոնի մակարդակը բնական միջոցներով: Կերեք ընկույզ, ծովամթերք (յուղոտ ձուկ, ծովախեցգետին, կրաբ), բանջարեղեն և մրգեր (նարինջ, ծիրան, դեղձ, անանաս, տանձ, սեխ, խաղող և արքայանարինջ):
2. Կորտիզոլ և ադրենալին
Սա ստրեսի հորմոնն է
Նրանք համարվում են մտերիմ բարեկամներ, քանի որ արտադրվում են մակերիկամների կողմից:
Ստրեսային իրավիճակներում կորտիզոլը մեծացնում է ախորժակը, որպեսզի օրգանիզմը կարողանա ուժ կուտակել դիմակայելու համար կյանքի դժվարին իրավիճակներին: Սա հարկավոր է էներգիայի պահպանման համար, որն անհրաժեշտ է ստրեսի դեմ պայքարելու համար:
Այս դեպքում ալկոհոլի կամ քաղցրի միջոցով ստրեսի դեմ պայքարելու փոխարեն զբաղվեք յոգայով, ֆիզիկական ակտիվությամբ, մեդիտացիայով:
3. Լեպտին և գրելին
Լեպտինը տեղեկացնում է մեր ուղեղին, որ օրգանիզմը հագեցել է սննդից:
Այն նվազեցնում է ախորժակը՝ կանխելով նյութափոխանակության խնդիրները, ճարպակալումն ու շատակերությունը:
Լեպտինին շատ նման է քաղցի հորմոնը՝ գրելինը: Նրանք լրացնում են մեկը մյուսին:
Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, հարկավոր է, որ կարգավորեն լեպտինի և գրելինի մակարդակները: Հետևեք այս խորհուրդներին
Հատկացրեք բավականաչափ ժամանակ քնին.
- Խուսափեք երկարատև մոնոդիետաներից՝ հատկապես սպիտակուցային:
- Մի սովեք: Սա կհանգեցնի կոմպուլսիվ չափից շատ ուտելու, շատակերության նոպաներով:
- Խուսափեք համային հավելումներով հարստացված սննդից, ֆաստֆուդից, հրուշակեղենից:
- Մի չարաշահեք քաղցրը:
4. Էստրոգեն
Այս հորմոնի և նվազագույն և առավելագույն մակարդակը բացասաբար է անդրադառնում մեր քաշի վրա:
Կա մեկ միջոց, որը կկարգավորի արյան մեջ էստրոգենի մակարդակը: Հենց սա կօգնի ձեզ նիհարել: Կերեք շատ բանջարեղեն:
Սննդային մանրաթելերը օգնում են դուրս բերել օրգանիզմից ավելորդ էստրոգենը:
5. Սպեկսին
Համաձայն հետազոտությունների, այս հորմոնի նվազ մակարդակը կարող է կապ ունենալ դեռահասների ճարպակալման հետ:
Այն մասնակցում է ճարպային հյուսվածքի զանգվածի և օրգանիզմի էներգետիկ հաշվեկշռի նկատմամբ վերահսկողությանը:
Սպեկսինի ազդեցությունը քաշի վրա դեռևս լավ ուսումնասիրված չէ, այդ պատճառով որևէ խորհուրդ չենք կարող տալ այս հորմոնի հետ կապված խնդիրների դեպքում: Պարզապես պահանեք առողջ սննդի կանոնները, կանոնավոր մարզվեք և խուսափեք ստրեսային իրավիճակներից: