Արցախում այս պահին քաղաքների ու գյուղերի միջև, Ստեփանակերտի հետ կապ գրեթե չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Ադրբեջանը, օգտվելով կապի, վառելիքի ու տրանսպորտի բացակայությունից, օգտվելով նրանից, որ գիշեր է, շարունակում է (այս պահին էլ) խաղաղ բնակավայրերի (Ստեփանակերտ, Մարտունի և այլն), խաղաղ բնակիչների` հղի կանանց ու երեխաների, տարեցների թիրախավորված ռմբակոծումը:
Ադրբեջանական իշխանությունն այս հանցավոր ոճով մտադրված մեծացնում է խաղաղ բնակիչների թվում մարդկային կորուստները ու բնակավայրերի ավերումը:
Շուրջօրյա սկզբունքով մենք կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ և տանում ենք համատեղ աշխատանքներ ադրբեջանական պատերազմական հանցանքների ամրագրման ուղղությամբ»: