Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում պղծել են Արցախի ԳԽ առաջին նախագահի գերեզմանը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները պղծել են Արցախի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը. պոկել են տապանաքարի վրայի խաչը, ջնջել են տապանաքարի վրայի գրածները, իսկ տեսանյութը նկարահանող պիղծը քայլում է գերեզմանի վրայով…
Կապիտուլյանտ Նիկոլն առաջարկում է սրանց հետ խաղաղ ապրել…
Դե ապրեք…»։

Please enter a valid URL