ԽՈՅԵՐ
Եղանակի մասին մտորումները հակառակ սեռի ներկայացուցչի մոտ կարող է ծանոթության առիթ դառնալ: Այնպես որ եղանակից դժգոհելուց առաջ համակրելի զրուցակից ընտրեք:
ՑԼԵՐ
Մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք ձեր կյանքի մեծագույն սիրուն ամենաանսպասելի վայրում: Աշխատեք պատրաստ լինել այդ հանդիպմանը եւ ճանաչել նրան` հարյուրավոր դեմքերի մեջ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելիի եւ ձեր միջեւ առաջացած խնդրին կողքից դիտելու փոխարեն ավելի լավ կանեք գործել: Ամենադժվարն առաջին քայլն է, դրանից հետո ամեն ինչ իր հունով կընթանա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր անձնական կյանքում կարող է հայտնվել անսպասելի եւ ակոչ մեկը: Պետք չէ փախչել ակնհայտից, դա չի փոխի իրավիճակը: Դուք պետք է ընդունեք եւ հասկանաք փոփոխությունները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք կփորձեք հաստատում գտել այն մտքին, թե սիրելին այլեւս չի սիրում ձեզ: Աշխատեք հանգստանալ, եւ եթե կասկածներ ունեք, նրբանկատորեն հարցրեք սիրելիին:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ բավականին դժվար կլինի ադեկվատ լինել սիրելիի հետ, այնպես որ չզարմանաք, եթե նա շոկի մեջ ընկնի ձեր պահվածքից:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ամենահարմար ժամանակն է, որպեսզի սիրելիի հետ գնաք բնության գիրկ, նստեք խարույկի շուրջ: Կարող եք հրավիրել նաեւ ձեր ընկերներին:
ԿԱՐԻՃՆԵՐ
Պետք է հիշեք, որ դուք պատասխանատու եք նրա համար, ում ընտելացրել եք: Երբ դուք նոր էիք փորձում գրավել սիրելիին, ձեզ այլ կերպ էիք պահում, այնպես չէ ՞: Վերադարձեք այդ ժամանակներ եւ եղեք սիրելիի հետ ավելի քնքուշ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին ցանկություն կհայտնի ծանոթանալ ձեր մտերիմների հետ: Եթե դուք կարծում եք, որ այդ ծանոթությունը հաճելի կլինի բոլոր կողմերի համար, ապա հանդիպումը կազմարեպեք որքան հնարավոր է արագ:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Չարժե դրդել սիրելիին անկեծության: Այն, ինչ նա կասի, կարող է բնավ չուրախացնել ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք կդժվարանաք առողջ բանականությամբ դատել ձեր անձնական կյանքի մասին: Դուք կտրվեք զգացմունքներին եւ տպավորություններին:
ՁԿՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի միջեւ կարող է վեճ ծագել կենցաղային պատճառներով: Աշխատեք այնպես անել, որ սիրելին ձեզ վիրավորելու պատճառ չունենա: