Search
Close this search box.

Կինը, որը չգիտեր հղիության մասին, հանկարծակի ծննդաբերել է գեղեցկության սրահում աշխատելիս

Մեծ Բրիտանիայի բնակչուհին չի իմացել սեփական հղիության մասին և հանկարծակի ծննդաբերել է աշխատանքի վայրում։ Այս մասին հայտնում է Glamour Magazine-ը։

Գեղեցկության սրահի 23-ամյա աշխատակցուհի Բրիոնի Միլս-Էվանսը ուժեղ ցավ է զգացել։ Շուտով ցավն այնքան է ուժեղացել, որ կինը պառկել է մերսման սեղանին։

Նա զգացել է, որ ինչ-որ բան հրում է իրեն ներսից: Կինը հասկացել է, որ ծննդաբերում է։ Բրիտանուհին օգնություն խնդրելու հնարավորություն չի ունեցել և ինքնուրույն աղջիկ է լույս աշխարհ բերել։

Դրանից հետո Միլս-Էվանսը շտապ օգնություն է կանչել, նա և իր երեխան հոսպիտալացվել են։ Հիվանդանոցում կինը դեպքի մասին հայտնել է մորը։ Նա ցնցվել է, բայց աջակցել է դստերը և օգնել նրան հարմարվել նոր դերին:

Միլս-Էվանսը հայտնել է, որ նա բաժանվել է փոքրիկ Ռոբիի հորից ծնվելուց առաջ։ Ի զարմանս նրա՝ տղամարդը ուրախացել է՝ իմանալով դստեր ծննդյան մասին, և սկսել է ակտիվորեն մասնակցել նրան մեծացնելու գործին։ Ժամանակի ընթացքում նրանք վերսկսել են իրենց հարաբերությունները և տուն գնել:

Ավելի ուշ զույգը որոշել է երկրորդ երեխան ունենալ, իսկ նրանց որդին՝ Փարքերը, ծնվել է 2023 թվականի մայիսին։

Please enter a valid URL