Արցախում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմաբազայից ծանր զրահատեխնիկա հանեցին բողոքի ակցիա իրականացնող արցախցի ակտիվիստների դեմ։
Ռուս զինծառայողները ուժի կիրառմամբ հեռացրեցին ռազմաբազայի մուտքն արգելափակած ավտոմեքենան։
Նշենք, որ ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։
Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։ Նա կոչ էր արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակումև միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։
Օսիպյանը նաև ասել էր, որ միջանցքը պիտի ապաշրջափակվի, պետք է արցախցիները տանը չնստեն, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և չսպասեն թե իշխանությունըև միջազգային ինչ կանեն։
Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստները դետ գիշերվանից են փակել Արցախում ռուս խաղաղապահների ռազմաբազայի մուտքը։