Մարդը, ով պնդում է, թե առաջին ճանապարհորդն է, ով այցելել է աշխարհի բոլոր երկրներ առանց թռչելու, վերադարձել է տուն: Այդ մասին գրում է Metro-ն։
44-ամյա դանիացի Թորբյորն Պեդերսենը՝ Թոր մականվամբ, տասը տարի ճանապարհորդել է և շրջել աշխարհով մեկ։ Միաժամանակ նա երբեք չի օգտվել օդային երթեւեկությունից եւ չի վերադարձել տուն։ Նա ճանապարհորդել է ավտոբուսով, գնացքով, նավով և ոտքով։ Պեդերսենը բեռնանավով վերադարձել է իր հայրենի քաղաք Օրհուս:
Ճանապարհորդությունը տղամարդուց խլել է 10 տարի։ Նախկին նյութատեխնիկը և ՄԱԿ-ի խաղաղապահը ճամփորդությունը սկսել են 2013 թվականի հոկտեմբերին և ի սկզբանե պլանավորել է իր հավակնոտ ծրագիրը, որը պետք է տևեր ոչ ավելի, քան չորս տարի: Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով երկու տարի մնացել էր Հոնկոնգում։
Պեդերսենը լրագրողներին ասել է, որ վերադարձի հետ կապված խառն էմոցիաներ ունի և իրեն մի փոքր կորած է զգում։ Տնից այդքան երկար ժամանակ հեռանալուց հետո նրա համար դժվար է ընտելանալ մեկ վայրում ապրելու գաղափարին։
«Ես երազում էի վերադառնալ և ուզում էի որքան հնարավոր է շուտ վերջ տալ ճանապարհին։ Այսօր դա տեղի ունեցավ: Բայց միևնույն ժամանակ ինձ տանջում է անհանգստությունը ապագայի մասին մտածելուց։ Շատ բաներ դեռ բացարձակ անհասկանալի են, ամեն ինչ մշուշի մեջ է»,-ասել է Թորբյորն Պեդերսենը:
Ուղևորության ընթացքում Պեդերսենը հարաբերություններ է պահպանել իր ընկերուհու՝ Լե Գիրումի հետ։ Նրա բացակայության ընթացքում աղջիկը գրեթե երեսուն անգամ թռել է աշխարհի տարբեր ծայրեր՝ հանդիպելու նրա հետ։ Զույգն ամուսնացել է համաճարակի ժամանակ, նրանք իրենց հարսանեկան արարողությունն անցկացրել են առցանց։ Կինն ասել է, որ հիացած է ամուսնու համարձակությամբ, և ուրախությամբ սպասում է միասին ապրելուն։
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ առաջին մարդն, ով այցելել է աշխարհի բոլոր երկրներ առանց թռիչքների, եղել է Մեծ Բրիտանիայից Գրեհեմ Հյուզը։ Սակայն, ի տարբերություն Պեդերսենի, նա ճանապարհորդության ընթացքում երկու անգամ տուն է վերադարձել։