Search
Close this search box.

25 տարեկանում մահացել է «Էյֆորիա» ֆիլմի աստղ Անգուս Կլաուդը

25 տարեկանում կյանքից հեռացել է Անգուս Կլաուդը, ով առավել հայտնի է «Էյֆորիա» ժապավենում Ֆեսկոյի դերով։ Այս մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մեկ շաբաթ առաջ դերասանը հուղարկավորել է հորը, ում հետ շատ մտերիմ է եղել, եւ, հարազատների խոսքով, չի կարողացել վերապրել այդ կորուստը։ Սակայն երիտասարդ տղայի մահվան ստույգ պատճառը նրանք չեն նշել։

«Այսօր մենք պետք է հրաժեշտ տանք անհավանական մարդու: Որպես նկարիչ, ընկեր, եղբայր ու որդի, Անգուսը առանձնահատուկ էր բոլորիս համար: Միակ մխիթարությունն այն է, որ Անգուսն այժմ վերամիավորվել է իր հոր հետ, ով նրա լավագույն ընկերն էր։ Անգուսը չի թաքցրել հոգեկան առողջության հետ կապված իր խնդիրները, եւ մենք հուսով ենք, որ նրա մահը կարող է հիշեցնել մյուսներին, որ նրանք մենակ չեն ու ստիպված չեն ինքնուրույն զբաղվել այդ հարցով լռությամբ»,- ասել են նրա մտերիմները TMZ-ին:

Անգուս Կլաուդը հայտնի դարձավ հանրահայտ «Էյֆորիա» հեռուստասերիալում իր դերով, որտեղ նա մարմնավորում էր Ֆեսկո անունով թմրանյութեր վաճառքղին: Հայտնի նախագծի թողարկումից հետո նա բազմիցս սկանդալների մեջ է ընկել՝ կա՛մ նրան մեղադրել են բռնաբարության մեջ, կա՛մ նախատել են ոչ պրոֆեսիոնալիզմի համար։ Միեւնույն ժամանակ, նա կարողացավ գրավել հանդիսատեսի սրտերը եւ հավաքել իր երկրպագուների բանակը։

Please enter a valid URL