Search
Close this search box.

«Խանդել եմ Գարիկին և Սոնային». Գարիկ Պապոյանի կնոջ անկեղծ խոստովանությունը

Գարիկ Պապոյան-Սոնա Ռուբենյան երաժշտական զույգը կարելի է դատել հայկական շոուբիզնեսի ամենահաջողված և սիրված խմբերի շարքին։ Նրանք հաճախ են համերգներ ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև պարբերաբար նոր տեսահոլովակներ են ներկայացնում, գրում է StarNews.am–ը։

Գարիկի կինը՝ բլոգեր Մարիաննա Վարդանյանը, Հերմինե Ստեփանյանի հարցին պատասխանելով, նշել էր, որ ինքը խանդել է ամուսնուն և Սոնային։ Մարիաննա իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Այո, եղել է այդպիսի դեպք, որ խանդել եմ Սոնային ու Գարիկին, որովհետև ես ինքս էլ շատ սիրում եմ երգել և իմ ջանքերն ու իմ ժամանակը դեռ չեմ կարողացել ուղղել այդ ուղղությամբ, դրա համար մեկ-մեկ, այո՛, ուզում եմ բեմի վրա գտնվել և երգել»։

Please enter a valid URL