Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահացել է «Սանտա Բարբարայի» աստղը

Մահացել է «Սանտա Բարբարայի» աստղ Նիկոլաս Քոսթերը։ Ցավալի լուրը լրագրողներին հայտնել է նրա դուստրը՝ Դիննին Քոստերը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Դերասանը 89 տարեկան էր։ Նա մահացել է ԱՄՆ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։ Քոսթերն առավել հայտնի էր «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում Լայոնել Լոկրիջի դերով։ Բացի այդ՝ նա խաղացել է «Երիտասարդ դոկտոր Մելոուն» սերիալում, «Անդրաշխարհ» շոուում, «Երիտասարդ Պապը» և այլ հեռուստասերիալներում։

Կոստերը նաև աշխատել է՝ որպես սուզվելու հրահանգիչ և եղել է այն հիմնադրամի հիմնադիրը, որը կազմակերպում է ճամփորդություններ և սուզման դասընթացներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Քոսթերն ամուսնացած է եղել մի քանի անգամ։ Նա ուներ երկու դուստր և մեկ որդի։ 2013 թվականին Քոսթերն ամուսնացել է «Սանտա Բարբարայի» երկրպագու ռուս Ելենա Բորոդուլինայի հետ։

Please enter a valid URL