Search
Close this search box.

«Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում, հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին: Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:
Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է»:

Please enter a valid URL