Search
Close this search box.

Արցախի իշխանությունը ացախցիների վրա ծիրան ծախելով փող է աշխատում․

Ընդհանրապես փարձում եմ չանդրադառնալ այսպիսի հարցերի, բայց ԱՀ պետնախարարը խրոխտ կեցվածքով լուր աշխարհի հայտարարելը , թե ԱՀ կառավարությունը կարողացել է 900 ՀՀ դրամով ծիրան է հասցրել ԱՀ քաղաքացիներին ու դա ներկայացնում է, որպես դարի ձեռքբերում, ձեռի հետ էլ նախատում որոշ տնտեսվարողների թե ապրանքի գները թանկացնում են։

Հարկ է Նշել, որ իր հենց իր պարտականությունների մեջ է մտնում Արցախում գնաճ թոււյլ չտալը, բայց բարձիթող վիճակ է, որոշ ոլորտներ ընդհանրապես չի վերահսկվում…
Ես որպես շարքային արցախցի իմ հաշվարկն եմ ներկայացնում ծիրանի արժեքը Արարատյան դաշտում 200 ՀՀ դրամ է: Տեղափոխման ծախսը մինչև Սյունիք յուրաքանչյուր կգ համար կազմում է 20 ՀՀ դրամ, հարկային և այլ ծախսերը միասին մոտ 50 ՀՀ դրամ, խաղաղապահների միջոցով, որին ես անձամբ չեմ հավատում, Ստեփանակերտ հասցնելը յուրաքանչյուր կգ համար թող մեզ վրա նստի նստի մաքսիմում 100 դրամ, տեղում ձեռք տաքացնողը կամ ծիրանի մենաշնորհին տիրապետողը 200 դրամ երակ մտնի: Ինքնարժեքը իմ հաշվարկով 1 կգ համար հավասար է մաքսիմում 570 ՀՀ դրամ, հաշվենք 600։
Հիմա ինձ շատ հետաքրքիր է մեկ կգ 300 ՀՀ դրամ գումարը ու՞մ գրպանն է գնում, ո՞վ է հարստանում մեր հաշվին:

ԱՀ կառավարությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնի մեզ, թե ինչպե՞ս են ձևավորվում սննդամթերքի գները և շրջափակման մեջ գտնվող սոցիալապես անապահով արցախցին ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պետք է գնի այդ 900 ՀՀ դրամով մեկ կգ ծիրանը և ու՞մ է գրպանն է մտում յուրաքանչյուր կգ ծիրանի գումարի 300 ՀՀ դրամը:

Եթե պետ նախարարին թվում է թե կարելի է պոպուլիզմով երկիր ղեկավարել, ու ամեն ինչ բարդել <<եղավորների>> վրա, նա չարաչար սխալվում է, ի տարբերություն նիկոլի պոպուլիզմի զոհերի, արցախցին իր աչքերով տեսնել է պատերազմ, շրջափակում, հովհարային անջատում, զրկանք, սով չի կարող և այլևս չի սնվում պոպուլիզմով, այնպես որ պետնախարարը պետք է թողնի ԱՀ Վերածննդի հրապարակի վրանային մտածելակերպը ու մտքով վերադառնա իր աշխատասենյակ ։ Իշխանությունը պարտավոր է օրինակ հանդիսանա տնտեսվարող սուբեկտների համար։

Հ.Գ. Իմիջիայլոց Արցախի իշխանությունը պարտավոր է արցախցիներիս հաշվետվություն տա թե ինչ միջոցներով են խաղաղապահները բեռը հասցնում Ստեփանակերտ։

Please enter a valid URL